211652_close_icon

Ստորագրվել է քառակողմ հուշագիր՝ «Սևան Ստարտափ սամիթ 2017» միջոցառման անցկացման վերաբերյալ

views-count7792 դիտում article-date 21:15 14-06-2017
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ), Ստարտափ Արմենիա հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը և Գլոբալ Էյ-էմ ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սևան Ստարտափ սամիթ 2017թ. միջոցառման անցկացման վերաբերյալ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից՝ հոգաբարձուների խորհրդի նաախագահ Հակոբ Հակոբյանը, SMEDA ծրագրի կողմից՝ ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, իսկ Գլոբալ Էյ-էմ ՀԿ կողմից՝ ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը: Համաձայնագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում միավորել ջանքերը՝ 2017թ. հուլիսի 24-31-ը Սևանի ափին Սևան Ստարտափ սամիթ 201 7 միջոցառման անցկացման համար: SMEDA ծրագիրը համաձայնագրով դառնում է միջոցառման գլխավոր գործընկերը և անցկացման համար տրամադրում է անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: SMEDA-ն նաև ֆինանսավորելու է հեղինակավոր և որակավորված մասնագետների ներգրավումը ստարտափների համար նախատեսված դասախոսությունների ընթացքում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ «Միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակ ՓՄՁ-ների համար իրականացնելու փորձի փոխանակում, փորձառու մասնագետներից ստանալու վարպետաց դասեր և ներդրումներ ներգրավելու բիզնեսը զարգացնելու համար»: SMEDA ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց, որ իր ղեկավարած ծրագիրը սատարում է նախաձեռնությանը, քանի որ այն միտված է սկսնակ ՓՄՁ-ների առաջ մղմանն ու աջակցությանը: «Փորձի փոխանակումը և նոր կապերի հաստատումը շատ կարևոր են սկսնակների համար, քանի որ օգնում են կատարելագործել գործարար ծրագրերը և ավելի հեշտությամբ հասնել իրենց բիզնես նպատակներին»,- նշեց տիկին Նեհերը: Ստարտափ Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ շեշտեց, որ ուրախ է, որ նախաձեռնությանը տարեցտարի ավելի շատ աջակիցներ են միանում: «Մենք Sevan Startup Summit և նմանատիպ այլ միջոցառումները ծառայեցնում ենք հայկական ստարտափների միջազգային շուկա դուրս գալուն, և այդ ճանապարհին մեզ տրված ցանկացած աջակցություն ոգևորող և պարտավորեցնող է»,- ավելացրեց Հակոբյանը: Գլոբալ էյ-էմ ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ "Sevan Startup Summit" միջոցառման շնորհիվ ՓՄՁ ոլորտի եվրոպական գիտելիքը և փորձը կտեղայնացվի: «Շատ կարևոր է նաև, որ պետական-մասնավոր հատված համագործակցությանը միանում է նաև ԵՄ»,- ընդգծեց Պողոսյանը: ### «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր