3243 դիտում
14:57 05-08-2019
Կվերականգնվի Մինաս Ավետիսյանի հայրական տունը Ջաջուռում
Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տան վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, իր առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, խորհրդական Արմեն Մինասյանի և այլ մասնագետների հետ այցելել է Ջաջուռ գյուղ, մանրամասն ուսումնասիրել շինության տարածքը և նշել, որ տունը պետք է վերականգնել իր նախնական տեսքով: Տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն։
Վահագն Վերմիշյանն այցելել է նաև Մինասի թանգարան, ծանոթացել նկարչի անձնական իրերին և աշխատանքներին:
Գեղանկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, պատմել է, որ տունը 3 փուլով է կառուցվել: «Առաջինը կառուցել է պապս՝ իր ձեռքով։ Այնտեղ քար կա՝ դրված 1929 թվականին։ Մենք ուզում ենք, որ վերակառուցումից հետո այն ծառայի նաև արվեստագետներին, որտեղ նրանք ոչ միայն կայցելեն, այլև կմնան ու կստեղծագործեն, կշփվեն մարդկանց, շիրակյան մշակույթի հետ, գյուղն էլ կզարգանա»,- նշել է Արման Ավետիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3620 դիտում
14:12 16-07-2015
Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվելու է Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը
5484 դիտում
19:48 20-07-2018
Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց
2775 դիտում
15:29 08-02-2019
Մինաս Ավետիսյանի որդին բարձրաձայնել է հոր «Գիշեր» որմնանկարի փրկության հարցը
Այս բաժնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
319 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն