211652_close_icon
views-count1085 դիտում article-date 13:13 05-08-2019

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախում անցկացվելիք Համահայկական խաղերի մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում «Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների: Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»:

Նմանատիպ նյութեր