2205 դիտում
12:57 04-04-2018
Արմեն Սարգսյանն Աստանայում հանդիպել է հայ համայնքի հետ և ներկայացրել արտաքին ու ներքին մարտահրավերները
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչների հետ:
Ա. Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ դիմելով ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ներկա մեր հայրենակիցներին՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարևորել Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:
Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ՀՀ ընտրված նախագահը ծանոթացել է հայ գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
09:22 02-03-2019
Ջորջթաունի համալսարանում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները․ «Ամերիկայի ձայն»
1085 դիտում
13:13 05-08-2019
Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները․ Աշոտ Ղուլյան
Այս բաժնից
427 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
535 դիտում
16:16 01-05-2024
Չեմ համագործակցի և չեմ միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Հայկ Մարության
601 դիտում
15:50 01-05-2024
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան