211652_close_icon
views-count1453 դիտում article-date 12:12 05-08-2019

Հոնկոնգում այսօր առավոտյան ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը

Հոնկոնգում այսօր առավոտյան համազգային գործադուլի շրջանակում վիճահարույց արտահանձնման մասին օրինագծի հակառակորդները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը: Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, խախտել գնացքների ու ավտոբուսների երթևեկությունը, հայտնում է [url=https://news.rthk.hk/rthk/ch/component/k2/1472714-20190805.htm]RTHK[/url] ռադիոկայանը: Չեղարկվել է ավելի քան 100 չվերթ՝ մասնավորապես տեղական Cathay Pacific և Hong Kong Airlines ավիաընկերությունների: Հոնկոնգի միջազգային օդանավակայանում գործում է միայն մեկ թռիչքուղի: Առավոտյան ծանրաբեռնված ժամերին ծայրահեղ տրամադրված ակտիվիստները սկսել են արգելափակել մետրոյի գնացքների դռները՝ սեղմելով «տագնապի» ազդանշանը: Սա խախտել է մի քանի ճյուղերի աշխատանքը: Ակնկալվում է, որ համազգային գործադուլին կմասնակցի ավելի քան 500․000 քաղծառայող: Ընդդիմադիր ուժերը կոչ են անում Հոնկոնգի բնակիչներին միանալ զանգվածային գործադուլին: Նրանց պահանջը նույնն է՝ ամբողջությամբ հետ կանգնել արտահանձնման մասին օրենքում փոփոխությունների գաղափարից ու հետաքննել բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունները: Իշխանությունները զգուշացրել են, որ անկարգությունները կարող են բացասաբար ազդել քաղաքի տնտեսության վրա: Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը:

Նմանատիպ նյութեր