211652_close_icon
views-count2230 դիտում article-date 21:46 04-08-2019

Փրկարարները փակել են շենքի ջրամատակարարման ընդհանուր փականը

Օգոստոսի 4-ին, ժամը 09:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում ջրի ծորակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են շենքի ջրամատակարարման ընդհանուր փականը:

Նմանատիպ նյութեր