211652_close_icon

Գազի արտահոսք. փրկարարները փակել են գազատար խողովակի փականը

views-count2392 դիտում article-date 23:00 11-10-2018
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր հասնելը:

Նմանատիպ նյութեր