211652_close_icon
views-count29214 դիտում article-date 15:41 04-08-2019

Թունավորման դեպք Արագածոտնի մարզում. հիվանդանոց տեղափոխվածները հայտնել են, որ թունավորվել են «Շանթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ երեկ, օգոստոսի 3-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր աղիքային վարակ, սուր գաստրոէնտերիտ՝ տոքսիկոզով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Ավդալյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Լիանա Մ-ն, 44-ամյա Նարինե Ա-ն և 48-ամյա Թերեզա Ա-ն։ Վերջիններս բժշկներին և ոստիկաններին հայտնել են, որ իրենք իրենց տանը կերել են «Շանթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակ, ինչից հետո իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր