Թրամփը խոստացել է խիստ չարձագանքել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռային փորձարկումներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները շատ կոշտ չեն արձագանքի Հյս. Կորեայի կողմից հրթիռների արձակմանը։ Այդ մասին նա անձամբ ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է kp.ru կայքը։
«Վաշինգտոնը մտադիր է շարունակել Փհենյանի հետ բանակցությունները մինչև Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, իսկ դրա համար Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հարկավոր է որոշակի ազատություն։ Չնայած երկկողմ հանդիպումներին, երկրների միջև հարաբերությունները մնում են բավականին փխրուն, այդ իսկ պատճառով Թրամփը չի ցանկանում շեշտադրում անել այն փորձարկումների վրա, որոնք նույնիսկ ուղիղ սպառնալիք չեն հանդիսանում ԱՄՆ-ի համար»,-նշում է կայքը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Փհենյանը հասցրել է 3 անգամ հրթիռային փորձարկում իրականացնել։