4206 դիտում
10:42 04-08-2019
Օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է:
Ասեմ նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից:
Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը»։
Նմանատիպ նյութեր
7714 դիտում
12:47 01-08-2017
«Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների». կկանխարգելվի դպրոցներում անորակ և արգելված սննդի վաճառքը
3870 դիտում
10:45 19-03-2022
ԼՀԿ-ն կհեռանա ասպարեզից․ «Առավոտ»
Այս բաժնից
490 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
574 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է