211652_close_icon
views-count1246 դիտում article-date 18:01 02-08-2019

Հայաստանի բանկերի կողմից մեկ շաբաթում դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.9 մլրդ դրամ

Հայաստանի ներբանկային շուկայում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը իրականացվել են գործարքներ: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,282,601 ԱՄՆ դոլար 475.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111,856,824 ԱՄՆ դոլար 476.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,626,514 եվրո 526.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,342,833 եվրո 530.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,049,318,719 ՌԴ ռուբլի 7.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 838,912,690 ՌԴ ռուբլի 7.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 80.1 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր