211652_close_icon
views-count59680 դիտում article-date 17:39 02-08-2019

Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. 43-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում 43-ամյա Մելսիկ Հ-ն իր վարած Mitsubishi մակնիշի 34 DR 020 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել Սիսիանի բնակիչ՝ 53-ամյա Աննա Հ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ով, մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, որից հետո դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Գյոզալյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր