211652_close_icon
views-count987 դիտում article-date 12:23 02-08-2019

Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում բրիտանական Սոլսբերի քաղաքում նովիչով թունավոր նյութի կիրառման համար, հայտնում է [url=https://www.politico.com/story/2019/08/01/trump-sanction-russia-chemical-weapons-1444845]Politico[/url]-ն: Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտին նովիչոկ նյութով թունավորել են ռուսական նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: ԱՄՆ Պետդեպն այս գործով առաջին պատժամիջոցները սահմանել է 2018 թվականի օգոստոսի 27-ին: Այժմ մեկնարկել է պատժամիջոցների 2-րդ փուլը, քանի որ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը հուսալի հավաստիացումներ չի ներկայացրել, որ հրաժարվել է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումից և ՄԱԿ տեսուչներին թույլ է տալու այցելել իր քիմիական օբյեկտներ:

Նմանատիպ նյութեր