Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք ուժի մեջ են մտնելու հենց այսօր։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ Փհենյանը, կրկին անտեսելով ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի սահմանափակումները, հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է (Խվասոն-15) փորձարկել։
Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում՝ Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա, սակայն վնաս չի հասցրել օդային ու ցամաքային օբյեկտներին։
Փհենյանը պնդում է, որ հրթիռը կարող է թիրախավորել ցանկացած օբյեկտ ԱՄՆ-ի ողջ տարածքում։