211652_close_icon

Սիբիրի հրդեհների ծուխը հասել Է ԱՄՆ

views-count2704 դիտում article-date 22:05 01-08-2019
Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա: Այդ մասին հայտնել է NASA-ն: Ամերիկյան տիեզերական գործակալությունը, վկայակոչելով տվյալներ, որոնք ստացվել են Suomi NPP արբանյակի Ozone Mapping and Profiler Suite of instruments (OMPS) գիտական գործիքներով, նշում է, որ հրդեհների ծուխը տարածվել է Ալյասկայի (ԱՄՆ) և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի վրա, ընդհուպ մինչև Սիեթլ (ԱՄՆ), որտեղ, հավանաբար, խառնվել է տեղի անտառային հրդեհների ծխին:

Նմանատիպ նյութեր