1115 դիտում
17:14 16-08-2019
ՓԾ խորհրդակցություն. հասարակական հնչեղություն ունեցող հրդեհների վերլուծությունը հրդեհների կանխարգելման միջոց
Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:
Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է: Պատասխանատու վարչություններին հանձնարարվեց 5 օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝ հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:
Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսուհետ հայտնաբերված և վնասազերծված պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշեց, որ գործառույթն արդեն սկսված է:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում, կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում: Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ արեց լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ:
Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք):
Նմանատիպ նյութեր
19770 դիտում
17:54 18-03-2022
2021 թվականին տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են․ ՀՀ փոխոստիկանապետ
994 դիտում
22:04 02-08-2023
ՀՀ քննչական կոմիտեն ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում․ փաստաբան
Այս բաժնից
301 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
343 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
328 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը