211652_close_icon
views-count1899 դիտում article-date 13:46 01-08-2019

Կառավարությունն ուղիղ վաճառքով գույք օտարեց «Ավելիաց» ՍՊԸ-ին, որը հայտնի է «Նաիրի Ֆուդ» ապրանքանիշով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քմ մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2157 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավելիաց» ՍՊԸ-ին՝ իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 26․845․732 դրամ է: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 5․741․732 դրամ է, գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 9 758 268 դրամ կադաստրային արժեքը։ Սահմանվում է, որ գնորդը պարտավորվում է մինչև 2021 թվականի ավարտը իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան իրականացնել 259․760․000 դրամի ներդրում (հնարավոր շեղման հավանականությունը մինչև 15%), մինչև 2021 թվականը ստեղծել 45 սեզոնային նոր աշխատատեղ (տարեկան առնվազն 5 ամիս)՝ միջինը 125․000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով: Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներդրումային ծրագրի համաձայն ընկերությունը, որ հանդես է գալիս «Նաիրի Ֆուդ» ապրանքանիշով, մեծ ճանաչում ունի ՀՀ-ում, նաև արտահանում է կատարում Ռուսաստան, Իսպանիա, Հոլանդիա:

Նմանատիպ նյութեր