211652_close_icon
views-count55520 դիտում article-date 12:44 01-08-2019

Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուրում» ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը

Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երևում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա: Արթուր Եղիազարյանը, մասնավորապես, գրել է. «ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր