1650 դիտում
23:31 31-07-2019
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների օրակարգը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները: Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակոկոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում ունեցող գույթի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումն ու էլեկտրոնային արդարադատության ներդրումը:
Դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ կառավարության՝ Հայաստանին ուղղված շարունակական աջակցության պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման հարցերում:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
20:10 08-07-2019
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին