Պատասխան ե՛ք տալու. Արցախյան հերոս-հրամանատարի կինն աշխատանքից ազատվելու դիմում գրեց. Ռուսլան Բաղդասարյան
Հուլիսի 25-ին Երեւանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գեւորգյանը, աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար ՝ Սամվել Գեւորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ՝ մոտ 50 երեխայով եւ երեխաների թիվը հասցրել էր 430-ի։
25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի ՝ թոշակի անցնելու , սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին ՝ պատասխան ե՛ք տալու»: