3736 դիտում
16:47 14-09-2019
Կասկած չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի, Հայկ Մարությանն իր անձնական ունեցվածքով է պաստասխան տալու անգրագետ կառավարման համար․Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այսօրվա հրապարակումներին այն մասին, որ քաղաքապետարանի կողմից որպես ապօրինի շենք քանդված կառույցի սեփականատերերը դիմել են դատարան և շահել հայցը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօր մամուլը գրեց , որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ) , ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։ Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում եիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն»։
Նմանատիպ նյութեր
22595 դիտում
16:35 14-01-2021
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը. Ռուսլան Բաղդասարյան
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը