211652_close_icon
views-count62550 դիտում article-date 10:39 31-07-2019

Ողբերգական դեպք Երևանում․ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ»-ում 21-ամյա կին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 30-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Օկսեն Ա․-ն և հայտնել, որ իր եղբոր կնոջը՝ 21-ամյա Ասյա Ն․-ին, հուլիսի 22-ին տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», որտեղ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ասյա Ն-ն մահացել է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր