3294 դիտում
23:56 29-07-2019
Դիլիջանի Բեթհովենի անվան դահլիճում երկար դադարից հետո համերգներ են կազմակերպվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարդավառի տոնին Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը տեղի է ունեցել դասական համերգ՝ հայ կոմպոզիտորների եւ կատարողների մասնակցությամբ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նախաձեռնել է դասական համերգաշարերի միջոցով Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը որպես մշակութային խոշոր օջախ վերականգնելու ծրագիր։ Շարքի առաջին համերգին մասնակցում էին կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Արզաս Ոսկանյանը, Ավետիս Բերբերյանը, Դավիթ Սաթյանը։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան երգչուհիներ Լուսինե Կզոչյանը եւ Նուշիկ Միքայելյանը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Նարեկ Հեքեքյանը։
Հնչեց երկու պրեմիերա։ Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի նվագակցությամբ հնչեցին նրա երկու նոր երգերը՝ Պաստերնակի եւ Լերմոնտովի խոսքերով, երգչուհի Արմինե Վարդանյանի կատարմամբ։
Միջոցառման հյուրերի թվում էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի եւ նրա տիկնոջ՝ Արմին Թումանյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ուղեկցությամբ այցելեց Դիլիջանի ստեղծագործական տան այն քոթեջներ, որտեղ ապրել եւ ստեղծագործել է ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը։
Դեսպանն իր խոսքում նշել է, որ Դիլիջանի ստեղծագործական տան պատմությունը նաեւ ռուսական երաժշտության պատմության մի էջ է, քանի որ այստեղ ստեղծագործել են նաեւ ռուս կոմպոզիտորները։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի Տավուշի մարզպետարանի հետ համատեղ կազմակերպել նոր համերգներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
11:40 30-04-2021
«Արցախի Ձայները» երկար սպասված դադարից հետո Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1273 դիտում
23:14 23-01-2014
Երկար դադարից հետո Արգենտինայի նախագահն առաջին անգամ ելույթ է ունեցել
1324 դիտում
14:29 24-01-2014
Երկար դադարից հետո Իրան կժամանի Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»