211652_close_icon
views-count2308 դիտում article-date 18:46 29-07-2019

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ պետությունը կօգտվի փորձագիտական աջակցության գործիքներից

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վավերացմամբ մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հարցում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա օգտվելու կոնվենցիայով նախատեսված փորձագիտական աջակցության մեխանիզմներից: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/983162.html]Արմենպրես[/url]»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, նշելով, որ դա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիների օգտվել իրենց իրավունքներից Եվրոպայի տարածքի բոլոր երկրներում: «Ի վերջո, սա երկրի միջազգային հեղինակության հարցն է` բռնությունից ազատ հասարակությունը կառուցելու հարցում»,-ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով` որոշ խմբերի կողմից ավանդույթների պաշտպանության շղարշի տակ մանիպուլյացիաները կոնվենցիայի հետ կապված առնվազն ազնիվ չեն` հայոց պատմության և իրական ավանդույթների նկատմամբ: «Դեռևս 12-րդ դարի հայ իրավաբանները ընտանիքում բռնությունների համար սահմանել են շատ ավելի խիստ պատիժներ, քան բռնությունների այլ տեսակների համար: 12-րդ դարում ոչ կար Եվրոպայի խորհուրդը, ոչ էլ Եվրամիությունը, սակայն հայ հասարակության ավանդույթների վերաբերյալ գնահատականը հստակ է եղել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր