211652_close_icon
views-count2278 դիտում article-date 16:16 29-07-2019

Թուրքմենստանում ձերբակալություններ են սկսվել նախագահի մահվան մասին սուտ լուրեր տարածելու մեղադրանքով

Թուրքմենստանի առնվազն 3 քաղաքացի է ձերբակալվել պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերի տարածման մեղադրանքով, գրում է թուրքմենական [url=https://www.hronikatm.com/2019/07/prove-he-is-alive/]hronikatm.com[/url] ընդդիմադիր պորտալը: Աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 25-ից հանրապետության մայրաքաղաք Աշխաբադում և շրջաններում ուժային կառույցները պետության ղեկավարի մահվան կամ վատ առողջության մասին կեղծ լուրեր տարածողների դեմ պայքարի «ուժեղացված ծառայության» են անցել: «Երկրում իրադրության ապակայունացմանը նպաստող» ասեկոսեների տարածման մեղադրանքով ձերբակալվել են «Թուրքմենտելեկոմ»-ի, ջրային տնտեսության աշխատակիցներ և կոմունալ տնտեսության աշխատակցուհի: Բերդիմուհամեդովի մահվան մասին առաջին լուրերը տարածվել էին հուլիսի 20-ի գիշերը՝ YouTube-ում: Այդ ժամանակ նախագահը 15 օր չէր հայտնվել հանրության առաջ: Գրող Աքմուհամեդ Վելսապարովի կողմից արված նման հայտարարությունը մեծ իրարանցում էր առաջացրել ԶԼՄ-ներում: Հաջորդ օրը նախագահի մահվան մասին հայտնել էր Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաևը, սակայն նույն օրը նա ներողություն էր խնդրել ապատեղեկատվության համար: Հուլիսի 25-ին Թուրքմենստանի նախագահն իր մահվան մասին հաղորդագրություններից հետո առաջին անգամ հայտնվել էր հանրության առջև:

Նմանատիպ նյութեր