1441 դիտում
16:59 29-07-2019
Հրազդանի Կաքավաձոր թողամասի և Կարենիսի միջնակարգ դպրոցներում նախակրթարաններ են հիմնվում
Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում մարզի զարգացման առաջնահերթություններից է: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։
Ամենակարճ ժամկետներում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը կարևորվում է Կոտայքի մարզպետի կողմից և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքում գործուն քայլեր են իրականացվում:
Հրազդանի Կաքավաձոր թաղամաս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետն անդրադարձել էր մանկապարտեզի խնդրին (թաղամասում մանկապարտեզ չկա) և որոշվել էր դպրոցի տարածքում նախակրթարան հիմնել:
Նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար նաև Կարենիս համայնքում (համայնքում մանկապարտեզ չկա):
Այստեղ ևս աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:
Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված է /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:
Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով, ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և գրականությամբ:
Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:
«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
13:02 28-06-2021
Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ մշտադիտարկման այցեր են կատարվել․ ԿԳՄՍՆ
1883 դիտում
15:32 17-12-2021
Ընդհանուր առմամբ՝ 43 հիմնանորոգված մանկապարտեզ. Երևանի քաղաքապետն այցելել է նախակրթարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2276 դիտում
18:52 13-12-2020
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավարը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին
Այս բաժնից
829 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
970 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1183 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը