211652_close_icon
views-count2010 դիտում article-date 14:17 29-07-2019

Սանկտ-Պետերբուրգում սպանել են քիքբոքսինգի Եվրոպայի նախկին փոխչեմպիոնին

Սանկտ-Պետերբուրգում՝ Մոյկայի ափին հայտնաբերել են քիքբոքսինգի Ռուսաստանի և Գերմանիայի նախկին չեմպիոն Սերգեյ Կարպենկոյին: 51-ամյա մարզիկին գտել են գլխի հրազենային վնասվածքով: Որպես մարզիկ Կարպենկոն 1991 թվականին դարձել է ԱՊՀ, իսկ 1992-ին՝ Ռուսաստանի չեմպիոն: 1993 թվականին եղել է Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի ուշ նա Բեռլինում հանդես է եկել գերմանական ակումբի կազմում, դարձել Գերմանիայի մայրաքաղաքի չեմպիոն և պրոֆեսիոնալների բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող: Վերջին տարիներին Կարպենկոն մարզում էր երիտասարդ մարզիկներին:

Նմանատիպ նյութեր