211652_close_icon
views-count90488 դիտում article-date 23:50 28-07-2019

Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում խոշոր ավտովթարից զոհվել է 4 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում զոհվել է 4 մարդ, ևս երկուսը՝ ծանր վնասվածքներ ստացել: Նախնական տվյալներով, կեսօրին Mitcubishi Pajero ամենագնացը Լուգայից գալուց մայրուղում փորձել է վազանցել, սակայն դուրս գալով հանդիպակած երթևեկելի գոտի, ճակատ-ճակատի բախվել է Kia Sorento մակնիշի ավտոմեքենային: Վթարի արդյունքում Mitcubishi Pajero-ի վարորդը և նրա կողքին նստած ուղևորը, Kia Sorento-ի կին վարորդը և նրա կողքին նստած կին ուղևորը տեղում մահացել են, իսկ Kia Sorento-ի ևս երկու ուղևորը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Mitcubishi Pajero-ի վարորդի մեղքով, որը անտեսել է «Վազանցն արգելվում» է նշանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր