Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում Mercedes-ն ու «Գազելը» բախվել են և կաթվածահար արել մայրուղու երթևեկությունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում՝ Լենինգրադի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի կադրերը հայտնվել են համացանցում:
Այսօր երեկոյան «Նարվա» ավտոմայրուղում Mercedes-ի վարորդը հիմնական մայրուղի մտնելով, չի զիջել այդ պահին ընթացող «Գազելին», ինչի հետևանքով մեքենաները բախվել են: Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է:
Վթարի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել երկու տղամարդ և մի կին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի հետևանքները ծանր են. մեքենաները մետաղե ջարդոնի են վերածվել: Ճանապարհին լցված են «Գազելին» թափված մրգեր, պարկեր, այլ ապրանքներ, բազմաթիվ տարաներ:
Պատահարի արդյունքում Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղում երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումների երկարությունը մի քանի կիլոմետր է կազմում: