211652_close_icon
views-count1110 դիտում article-date 11:50 28-07-2019

Ջոբ Բոլթոնը հայտարարել է Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

Վաշինգտոնը կշարունակի ընդլայնել Կուբայի դեմ պատժամիջոցները այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու համար։ Այդ մասին հայտնարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Interfax-ը։ «Մենք կշարունակենք կուբայական ռեժիմի դեմ ամերիկյան դոլարի հոսքի սահմանափակումը՝ ի պատասխան մարդու իրավունքների դիտավորյալ արհամարհանքի, ընդդիմության ձայնը ճնշելու»,-Twitter-ի իր էջում գրառել է Բոլթոնը։ Մինչ այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել մի շարք կուբացի չինովնիկների դեմ։ Մասնավորախես, արգելվել է պաշտոնատար և այլ անձանց ամերիկյան վիզա տրամադրելը, ովքեր պատասխանատվություն են կրում մարդկային ռեսուրսի շահագործման, ինչպես նաև արտասահմանյան բժշկական առաքելությունների կուբայական ծրագրի շրջանակներում մարդկանց պարտադրելով աշխատացնելու համար։

Նմանատիպ նյութեր