211652_close_icon
views-count2824 դիտում article-date 21:17 27-07-2019

Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերել են Մատենադարանին

Կոստան Զարյանի ժառանգները հուլիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարանին են նվիրաբերել հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը: Այս մասին հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը: «Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։ Արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին»:

Նմանատիպ նյութեր