29716 դիտում
16:00 27-07-2019
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Միքայելյանը իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Միքայելյանն ու նրա ուղևոր Մարտունի քաղաքի բնակիչ 25-ամյա Վաչագան Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ․ Միքայելյանն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում որպես խմբի պետ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)