89-ամյա ամերիկուհին բարձրացել է Կիլիմանջարո լեռը, սահմանել համաշխարհային նոր ռեկորդ
Ամերիկուհի Էնն Լորիմորը մեծ ընդունելության է արժանացել Ֆենիքս Սքայ-Հարբոր օդանավակայանում` Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրանալուց հետո հայրենիք վերադառնալիս: Հայտնում է [url=https://abcnews.go.com/GMA/Living/89-year-anne-lorimor-oldest-person-climb-mount/story?id=64584805]ABC[/url]հեռուստաալիքը:
Լորիմորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ 5895 մ բարձրությամբ Կիլիմանջարո լեռը: Նա տարիներ առաջ արդեն ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Կիլիմանջարոն նվաճած ամենատարեց կինը, սակայն տեղեկանալով, որ մեկ այլ կին իրենից խլել է տիտղոսը, իսկ ավելի ուշ մի տղամարդ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, նա որոշել է կրկին բարձրանալ լեռը:
«Մի պահ ես իսկապես անհանգստացած էի, քանի որ ընկել էի՝ դեռ նոր բարձրանալիս: Կողերի հատվածում ուժեղ ցավ էի զգում, չէի կարողանում խորը շնչել: Ես մտավախություն ունեի, որ եթե չկարողանամ անհրաժեշտ քանակով թթվածին ստանալ, ապա չեմ կարող գործը գլուխ բերել»,- ասել է Լորիմորը լրագրողների հետ զրույցում:
Ամերիկուհին նշել է, որ Աֆրիկա ճամփորդությունը և վերադարձը՝ լեռը նվաճելով հանդերձ, իրենց 9 օր է պահանջել: