211652_close_icon
views-count5131 դիտում article-date 12:14 04-10-2015

ՌԴ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և չի վերադարձել (լրացված)

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.28-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով Քարե լճի մոտակայք են մեկնել ՄճԿԿ օպերատիվ (8 հրշեջ-փրկարար) և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը (19 հրշեջ-փրկարար): Ժամը 10.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սերգեյ Չոբրինը ինքնուրույն վերադարձել է: *** Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել: Պարզվել էր, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը: Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը: [b]ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր