Տիբո Կուրտուա. Հիմա ակնհայտ է, թե ով է «Ռեալում» համար առաջինը
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է մրցաշրջանի նախապատրաստական փուլի մասին:
«Կարծում եմ, այժմ ակնհայտ է, թե ով է համար առաջինը: Ես ինձ զգում եմ ուժեղ, քան՝ երբևիցե:
Ես հիանալի եմ ամռանը պատրաստվել, գերազանց մարզվել: Ամեն ինչ իմ հետ կարգին է: Նախորդ մրցաշրջանի վերջում իմ օրգանիզմում յուղի տոկոսը կազմում էր 8,8: Այս ամռանը ես վերադարձա 8,1 տոկոսով, ինչը մի ամիս արձակուրդից հետո բավական լավ է:
Ես ինձ շատ լավ եմ զգում և հուսով եմ, որ այսպես էլ կշարունակվի», ասել է բելգիացին:
Ավելի վաղ նշվել է, որ Կուրտուայի հիմական մրցակից, կոստառիկացի Կեյլոր Նավասը որոշել է մնալ թիմում: