Տիբո Կուրտուա. Սա մեզ համար մեծ դաս կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Ազգերի լիգայում Շվեյցարիայից կրած պարտությունը՝ 2:5: Նշենք, որ շվեյցարացիները պարտվում էին 0:2 հաշվով, որից հետո խմբում 1-ին տեղ գրավելու համար պետք է առնվազն 4 գնդակ խփեին:
«Մենք լավ սկսեցինք, արագ երկու գոլ խփեցինք:Բայց հետո սկսեցինք անսպասելի պարտվել գնդակի համար պայքարում և հիմար խախտում թույլ տվեցինք մեր տուգանային հրապարակում: Ահա այդպես հանկարծ Շվեյցարիան հույս ստացավ:
Կարծում եմ, որ 2:0 հաշվի ժամանակ մեր մոտ զգացողություն առաջացավ, որ հաղթանակն արդեն գրպանում է: Սակայն սա չէ՞ որ բարձր կարգի հանդիպում է: Հուսով եմ, որ այս պարտությունը լավ դաս կլինի մեր համար ապագայում», ասել է Կուրտուան: