211652_close_icon
views-count230202 դիտում article-date 12:15 26-07-2019

Արտակարգ ու տարօրինակ դեպք Երևանում․ ավտովթարից հետո վարորդներից մեկը դանակով փորձել է հաշվեհարդար տեսնել մեկ այլ վարորդի հետ․ Ճանապարհային ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, զինաթափել են նրան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր, հուլիսի 26-ին արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահե Եղիազարյանի, տեսուչ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրեցին, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։ ՃՈ ծառայողներ Վ․ Եղիազարյանն ու Ա․ Սարգսյանը, ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են մոտենալ այդ քաղաքացուն և պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել նրան, ձեռքից խլելով դանակը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ՃՈ հետքաննչական բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արման Կդլյանի գլխավորությամբ, ովքեր զինաթափված վարորդին տեղափոխեցին Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին․ «Եթե ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու գրագետ ձևով չվնասազերծեին դանակով զինված վարորդին, ապա կարող էր դեպքն այլ ընթացք ստանար»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր