211652_close_icon
views-count20729 դիտում article-date 21:48 25-07-2019

Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շախիկյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վիրավորին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Վ. Սարգսյանն աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր