211652_close_icon
views-count2497 դիտում article-date 23:52 25-07-2019

Գերմանիայում օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Գերմանիայի Գայլենկիրհեն քաղաքում անոմալ շոգ է գրանցվել. ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել է մինչև +40,5 աստիճան, ինչը ջերմաստիճանային ռեկորդ է դիտարկումների ողջ ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը։ Նշվում է, որ հինգշաբթի՝ հուլիսի 25-ին, կարող է ավելի շոգ լինել։ Ներկա ռեկորդը կարող է պահպանվել 1 օր։ Ավելի վաղ՝ հունիսի վերջին օդերևութաբանները այն եզրակացության էին եկել, որ 2019 թվականի ամառը Եվրոպայում ամենաշոգն է 2003 թվականիցի վեր։ Այդ ժամանակ այն հազարավոր կյանքեր էր խլել։ 2019 թվականի հունիսին Գերմանիայում մարդիկ լողում էին քաղաքային շատրվաններում, որպեսզի փրկվեին տապից։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատաբնակ արջամկնազգիներին կրծելու համար տվել են սառցի կտորներ։

Նմանատիպ նյութեր