Թեմզայի ջրի մակարդակի բարձրացման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Մեծ Բրիտանիայում Թեմզա գետի ջրի բարձրացման մակարդակի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Բարկշիր և Սուրեյ կոմսություններում կյանքին վտանգ սպառնացող ջրհեղեղի 14 նախազգուշացում է արվել։ Սուրեյում 2500 տուն ջրհեղեղի վտանգի տակ է գտնվում։
Եղիսաբեթ II-ի 900֊ական թթ․ դղյակը նույնպես արհավիրքի վտանգի տակ է։ Դղյակի անվտանգության պահպանության մեջ ներգրավել են պետության էլիտար զինվորական ստորաբաժանումները, հայտնում է ITAR-TASS-ը։