Յուկիա Ամանոյի մահից հետո ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կոռնել Ֆերուցեն
Յուկիա Ամանոյի մահվանից հետո Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համակարգող, Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն:
Այս մասին հուլիսի հայտնել է Վիեննայում մջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ նա Յուկիա Ամանոյի մերձավոր օգնականն էր և համակարգում էր ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը մի շարք ուղղություններով:
«Նա որպես պաշտոնակատար կաշխատի մինչև նոր գլխավոր տնօրենի պաշտոնի ստանձնումը, որին պետք է ընտրեն»,- գրել է Ուլյանովը Twitter-ի իր էջում։