211652_close_icon
views-count2801 դիտում article-date 16:32 25-07-2019

ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն երևանաբնակ Յուրի Վարդանյանին կփոխհատուցի 1,600,000 եվրո

2019 թվականի հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ: Գործն ըստ էության լուծող վճիռը Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն): Դիմումատուի արդարացի հատուցման I պահանջը (2011թ.) Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման նախնական պահանջ 11,441,939 եվրոյի չափով, որից՝ 1,048,097.55 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12,000 եվրո՝ կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը, նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10,381,842.05 եվրո, որը ըստ դիմումատուի հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում: Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ: Դիմումատուի արդարացի հատուցման II պահանջը (2017թ.) 2017թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5,231,651 եվրո: Այսօր հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5,231,651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1,608,000 եվրո: Մասնավորապես. [img]https://st0.shamshyan.com/editor/0756195001564056475496273.jpg[/img]

Նմանատիպ նյութեր