1484 դիտում
12:37 24-07-2019
Հանրային խորհուրդը լիագումար նիստ է գումարելու
Հուլիսի 25-ին Հանրային խորհուրդը լիագումար նիստ է գումարելու։ Օրակարգի հարցերն են՝
1. Սևանա լճում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը (զեկուցող՝ ՀԽ անդամ Յուրի Ջավադյան)։
2․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները և կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (զեկուցող՝ ՀԽ անդամ Հովհ․ Հովհաննիսյան)։
3․ ՀՀ տրանսպորտային ոլորտի հիմնախնդիրները (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյան)։
4․ Մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատվող տարածքների հարցը («Սևան» հյուրանոցի տարածք, «Երիտասարդական պալատի» տարածք և այլն) (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան)։
5․ «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյան)։
6․ Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Աշոտ Հակոբյան)։
7․ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի կերտման հնարավոր ուղիների ընտրության հետ կապված հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Արշակ Սադոյան)։
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
14:29 25-05-2016
Հանրային խորհուրդը ձևավորել է առաջիկա լիագումար նիստի օրակարգը
1051 դիտում
15:55 11-04-2019
Հանրային խորհուրդը պատրաստվում է անդրանիկ լիագումար նիստին
1635 դիտում
10:40 19-12-2014
Պուտինն այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարելու
Այս բաժնից
1129 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
682 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը