1021 դիտում
15:55 11-04-2019
Հանրային խորհուրդը պատրաստվում է անդրանիկ լիագումար նիստին
Ս․թ․ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի օրակարգային հիմնական հարցը եղել է առաջիկա լիագումար նիստի նախապատրաստական հարցերի քննարկումը։ Նախապատրաստվող նիստը լինելու է Հանրային խորհրդի ձևավորումից հետո անդրանիկ լիագումար նիստը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ՝ որոշակի ոլորտների և խորքային խնդիրների առումով հստակեցնելով իր տեսլականն ու նպատակները, առաջիկա մի քանի տարիների ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները։
Իբրև հրատապ հարց՝ որոշվել է դիմել ՀՀ վարչապետին հանձնարարելու համապատասխան մարմիններին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը հաստատելուց առաջ: Առաջարկն արել է ՀԽ անդամ, խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը՝ հաշվի առնելով Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների համագործակցության կարևորությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև բյուջետային հայտերի կազմման գործընթացն առավել թափանցիկ, ներառական և նպատակային դարձնելու անհրաժեշտությունը։
Լիագումար նիստի օրակարգային հարցերը հստակեցնելու և նախապատրաստելու նպատակով որոշվել է կազմակերպել քննարկում Հայաստանի կրթության և գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։
Որոշվել է Հայաստանի տնտեսական ոլորտի խնդիրները, ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել լիագումար նիտի օրակարգ։ Այդ նպատակով կկազմակերպվի նախնական քննարկում Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի, ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի, ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահների, Հանրային խորհրդի որոշ անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կհամակարգի Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Լիագումար նիստից առաջ կկազմակերպվի քննարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության և անցումային արդարադատության թեմայով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից։
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
14:29 25-05-2016
Հանրային խորհուրդը ձևավորել է առաջիկա լիագումար նիստի օրակարգը
1448 դիտում
12:37 24-07-2019
Հանրային խորհուրդը լիագումար նիստ է գումարելու
1653 դիտում
20:09 27-03-2018
Արցախի Հանրապետության խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին
Այս բաժնից
688 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն