2495 դիտում
10:27 24-07-2019
ՊՆ–ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։
Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։
Եվ մեր տեղեկություններով՝ այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։
Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է՝ փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով՝ ՊՆ-ում լուրջ զարգացումներ են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5456 դիտում
09:09 04-08-2020
ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
1977 դիտում
10:32 18-02-2016
Առողջապահության նախարարությունը կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի. «Ժողովուրդ»
1750 դիտում
09:49 19-03-2022
Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»