Առողջապահության նախարարությունը կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առողջապահության նախարարության անցած տարվա գործունեության կատարողականը քննարկելիս, նախարար Արմեն Մուրադյանին նախատել է պետպատվերով բուժօգնության առնչութամբ ստացված բողոքների հետ կապված։
Հովիկ Աբրահամյանը նախարարին ասել է, որ պետպատվերով բուժօգնությունը հաճախակի հասցեատերերին չի հասնում, և այդ խնդրի հետ կապված դժգոհությունները գնալով ավելանում են։ Աբրահամյանը նաև հայտարարել Է, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։