3945 դիտում
09:26 24-07-2019
Նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հեռացվել է արձանագրությունից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է։ Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի՝«պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արտագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում «պասլատ անեիր քաղաքացուն»։ Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել և դարձել «անտեսել»։
Հիշեցնենք՝ նախարարը տևական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը։ Ու հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենևին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից։
Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել։ Հիշեցնենք, տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2881 դիտում
21:56 13-09-2019
Արսեն Թորոսյանը դեռեւս պետք է պատասխան տա «պասլատ անեիր» արտահայտության համար. Մարինա Խաչատրյան
9589 դիտում
19:52 13-08-2021
Պետք է ՀԱՊԿ-ին դիմելու փոխարեն գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները. Շարմազանով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը