2881 դիտում
21:56 13-09-2019
Արսեն Թորոսյանը դեռեւս պետք է պատասխան տա «պասլատ անեիր» արտահայտության համար. Մարինա Խաչատրյան
Պատրաստում եմ նոր հաղորդումներ հանցագործությունների մասին, որոնց գլխավոր դերակատարը կրկին Արսեն Թորոսյանն է լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր ստացել եմ Արսեն Թորոսյանի դատարան ներկայացրած հայցադիմումի օրինակը։ Կարճ ասած - Թորոսյանը դատի է տվել ինձ, եւ այսօր ես կուսումնասիրեմ, թե ինչու։
Ուսումնասիրությունը կատարելու ենք միասին, տալու ենք գնահատականներ, իրականացնելու ենք հարցումներ, դնելու ենք պահանջներ։
Այս պահին մի քանի փաստ եմ ուզում ֆիքսել.
Բազմաթիվ քննադատողներից, հայհոյողներից, վիրավորողներից Ա.Թորոսյանը վատ չի զգացել, չի վիրավորվել, իր պատվին ու արժանապատվությանը վնաս չի զգացել։
Իմ բազմաթիվ բարձրաձայնումներից որեւէ մեկը նա չի ժխտել։
Ընթացքի մեջ են «Գարդասիլ -4» պատվաստանյութի, Արսեն Թորոսյանի բանակից ազատման վերաբերյալ իմ հաղորդումները հանցագործության մասին։
Արսեն Թորոսյանը դեռեւս պետք է պատասխան տա «պասլատ անեիր» արտահայտության համար։
Պատրաստում եմ նոր հաղորդումներ հանցագործությունների մասին, որոնց գլխավոր դերակատարը կրկին Արսեն Թորոսյանն է լինելու։
Թորոսյանը հետեւում է իմ բոլոր հրապարակումներին, ուղիղ եթերներին, հարցազրույցներին եւ խիստ վախենում է իմ ճշմարտախոսությունից, ուղղամտությունից ու այն փաստից, որ ես իրենից ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ։
Այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը ընտրել ու դատի է տվել կոնկրետ ինձ, խոսում է այն մասին, որ նա իմ մեջ տեսնում է իրական հակառակորդի, իրականությանը տիրապետող անձի եւ վախենում է ինձանից ԱՆՍԱՀՄԱՆ։
Հ.Գ. Երկու վախը մի մահ է (ժողովրդական ասացվածք)։
Մի վախն արդեն արտահայտվել է տեսչական մարմին դիմելիս, երկրորդ վախդ - դատարան դիմելն էր։
ՊԱՏՐԱՍՏԻ՛Ր ՀՐԱԺԱՐԱԿԱՆԴ, Ա. ԹՈՐՈՍՅԱ՛Ն»։
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
09:26 24-07-2019
Նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հեռացվել է արձանագրությունից․ «Ժողովուրդ»
2056 դիտում
09:01 05-02-2020
«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել․ «Ժողովուրդ»