211652_close_icon
views-count855 դիտում article-date 20:24 23-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 22-ից 23-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, սպառնալիքի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, խուլիգանության 3, ծեծի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխային տեսակցելուն խոչընդոտելու, թմրամիջոցի իրացման և ավտոմեքենայի նույնացման համարը ապօրինի փոխելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր