Հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի տարածքում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0577928001563881540496130.jpg[/img]
Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0388545001563881553706832.jpg[/img]
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: